«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տարրական կենցաղային առաջնահերթություններից զրկված հանրությանն ավելի հեշտ է համոզել գնալու արտաքին զիջումների

Տարրական կենցաղային առաջնահերթություններից զրկված հանրությանն ավելի հեշտ է համոզել գնալու արտաքին զիջումների
01.08.2025 | 19:05

Հոսանքի ու ջրի, նաև գազի սպասվող անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին։

Տեխնոլոգիան պարզ է՝ տարրական կենցաղային առաջնահերթություններից զրկված հանրությանն ավելի հեշտ է համոզել գնալու հերթական արտաքին զիջումների։

Արդյունքում, ընտրություններին ընդառաջ, սրանք դառնալու են այն միակ ուժը, որի հետ պատրաստ կլինեն «խոսել» մեզ հոսանք ու գազ խոստացող Թուրքիան ու Ադրբեջանը։

Եթե 2021-ին պատերազմի շանտաժով վերընտրվեցին, ապա 2026-ին կփորձեն ցրտի ու մթի շանտաժով դա անել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6588

Մեկնաբանություններ